Ժողովածուն կազմված է 15 թեստից, որոնցից յուրաքանչյուրն ընդգրկում է 4-րդ դասարանի ամբողջ ուսումնական նյութը: Թեստերը կազմված են Գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից մշակված նմուշօրինակին համապատասխան:
«Մաթեմատիկա 4: 15 թեստ» ժողովածուին կից բնութագիր–ամփոփաթերթը հնարավորություն է ընձեռում ուսուցչին առանց դժվարության կազմելու նաև աշակերտի գիտելիքների, հմտությունների ու կարողությունների նկարագրական բնութագիրը:
5–րդ դասարանում դասավանդող մաթեմատիկայի ուսուցիչը կարող է այս բնութագիր–ամփոփաթերթն օգտագործել անգամ որպես հայտորոշիչ՝ մաթեմատիկայի ուսուցման գործընթացը ճիշտ պլանավորելու համար:
Բնութագիր–ամփոփաթերթը, որը ներառում է հանրակրթության առաջին աստիճանի մաթեմատիկայի առարկայական չափորոշչով նախատեսված ընդհանուր վերջնարդյունքները` 40–ից ավելի ենթակետերով, հնարավորություն է տալիս ստեղծելու սովորողի տարեկան բնութագիրը: Այն հավաստի փաստաթուղթ է 5–րդ դասարան փոխադրվող աշակերտի համար։