Ժողովածուն նախատեսված է տարրական դպրոցի ավարտին մայրենիի կրթական ծրագրի յուրացման մակարդակը որոշելու նպատակով 4-րդ դասարանցիներին գիտելիքների տարեվերջյան ստուգմանը նախապատրաստելու համար: Ժողովածուում ընդգրկված հարցարանները ուսուցիչներին կօգնեն ստուգման ենթակա ծրագրային պահանջների հարցում կողմնորոշվելուն: Ժողովածուին կից ստեղծվել է բնութագիր–ամփոփաթերթ, որն ավելի դյուրին ու համակարգված կդարձնի ուսուցիչների աշխատանքը։
Հնարավորություն կտա ձեզ առանց դժվարության կազմելու նաև սովորողի գիտելիքների, հմտությունների ու կարողությունների նկարագրական բնութագիրը:
Հավաստի փաստաթուղթ է 5–րդ դասարան փոխադրվող սովորողի համար։ Ուսուցիչը կարող է այն օգտագործել անգամ որպես հայտորոշիչ՝ մաթեմատիկայի ուսուցման գործընթացը ճիշտ պլանավորելու համար:
Ներառում է հանրակրթության առաջին աստիճանի մայրենիի առարկայական չափորոշչով նախատեսված ընդհանուր վերջնարդյունքները և հնարավորություն է տալիս ստեղծելու սովորողի տարեկան բնութագիրը: