Հեղինակներ` Ֆիլիպ Քլարկ, Էլիզաբեթ Դելբի, Լաուրա Հոուել, Սառա Խան, Մայքլ Հիլ, Քարեն Թոմլինս, Ռութ Ռասսել, Լորա Հեմմոնդս, Ադամ Կոնստանտին, Քենդիս Ուոթմոր, Քեյթ Ֆերնիվալ, Ռուբեն Բարանս
«Մանկական գիտադարան» մատենաշարի այս գիրքը նախատեսված է միջին տարիքի դպրոցականների համար։ Շրջակա աշխարհը՝ իրերը, երևույթները, շնչավոր ու անշունչ առարկաները... ամե՜ն–ամեն ինչը, որ մեկ բառով կոչվում է բնություն, կարող է զարմացնել ու հիացնել ձեզ: Բնության առեղծվածների մասին դուք կարող եք տեղեկանալ գրքի առաջին մասում: Իսկ երկրորդ մասը ձեզ համար կբացահայտի գիտության առեղծվածները` ատոմի կառուցվածքից մինչև նանոտեխնոլոգիաներ... Նաև կիմանաք հայտնի գիտնականների գյուտերի ու հայտնագործությունների մասին, և գուցե հենց ձեզ է վիճակված ապագայում շարունակելու նրանց գործը: