Զամբյուղ

2023 թ. դասագրքերը հասանելի են մեր կայքում

Մեր կայքում ներբեռնելի են 2-րդ, 5-րդ, 7-րդ, 10-րդ դասարանների գործածության երաշխավորված դասագրքերի PDF տարբերակները:  
Հոկտեմբերի 23, 2023

Այսուհետ «Զանգակ» հրատարակչության կայքում հասանելի են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 03.08.2023թ. N 1342-Ա/2 հրամանով հաստատված՝ 2023-2024 ուսումնական տարում հանրակրթական ծրագրեր իրականացնող հաստատությունների 2–րդ, 5–րդ, 7–րդ, 10–րդ դասարանների գործածության երաշխավորված դասագրքերի PDF տարբերակները:
 
Զանգակյան նոր հայեցակարգով դասագրքերի ներբեռնելի տարբերակները տեղադրված են դասագրքերի էջերում: Նույն էջերում հասանելի են նաև դասագրքերի բովանդակությանն առնչվող ուսումնական տեսաձայնային նյութերը:  
 
Հրատարակչությունն այս շրջանում անցկացնում է դասագրքերին և մեթոդական ուղեցույցերին նվիրված վեբինարների շարք, որոնց կարող եք ծանոթանալ մեր յութուբյան ալիքում: Դրանցում անմիջականորեն ներգրավվելու համար խնդրում ենք հետևել ֆեյսբուքյան էջի հայտարարություններին:

Ներբեռնելի դասագրքեր
Բաժանորդագրվիր մեր նորություններին