Այս սերունդը և՛ կոտրված էր, և՛ ազատ, և՛ անտեսված էր, և՛ կարողանում էր սիրել, և՛ խելագար էր, և՛ խելացի։ Նրանք ապրում էին կյանքը սիրելու և սեր ստանալու համար՝ միայն հիմա, այստեղ, հենց այս պահին։ Անցյալն ու, առավել ևս, ապագան այս երիտասարդների կյանքում չկային։ Նրանք հաճախ սիրում էին, հենց միայն նրա համար, որ սիրեն.
Բիթ սերնդի և նրանց լավագույնս ներկայացնող Ջեք Քերուեքի «Ճանապարհին» վեպի մասին կարդացեք Մարիամ Ալոյանի հոդվածը Զանգակ գրատան կայքում:
Ամերիկայի «բիթ սերնդի» գրականության ամենակարկառուն հեղինակներից մեկը՝ Ջեք Քերուեքը, իր ամենահայտնի վեպում անկեղծորեն պատմում է իր և ընկերների ճամփորդական արկածների, ինքնության ու կյանքի էության որոնման մասին: Ինքնակենսագրական այս վեպը, որը գրվել է 20–րդ դարի կեսին, ցայսօր թվում է նորարական թե՛ ոճով, թե՛ բովանդակությամբ: Քերուեքը ոգեշնչվել է իր ընկեր և վեպի գլխավոր հերոս Նիլ Քեսիդիի նամակների «հապճեպ, գիժ, խոստովանական, մանրամասն» ոճից, որը Քերուեքն անվանեց «ինքնաբուխ արձակ»: