Զամբյուղ

Տպագրական նյութերի վաճառք

«Զանգակ» հրատարակչությունը ներմուծում է ոլորտի առաջատար կազմակերպությունների հումք ու նյութեր և առաջարկում օֆսեթ տպագրության նյութերի մեծ տեսականի, ինչպես նաև նյութեր մետաքսատպագրության, տամպոգրաֆիայի և շտանցի համար: Մենք համագործակցում ենք Arctic Paper, APP, Cypap, Polo, ESKAboard, Hanns Eggen, Epple Druckfarben, Eptanova, Autotype, Eukalin Spezial-Klebstoff, Itraco, W-Mash, RKS, Bohleer, Cito և այլ ապրանքանիշերի հետ։

 

Հիմնական ուղղությունները 

   Օֆսեթ տպագրություն, մետաքսատպագրություն, տամպոգրաֆիա, շտանց։ 

Թուղթ օֆսեթ, թուղթ օֆսեթ գրքային, թուղթ կավճապատ, ստվարաթուղթ կավճապատ, ստվարաթուղթ կազմարարական, ներկեր, լաքեր, մաքրող և խթանող միջոցներ, կազմարարական նյութեր։ 

    Մետաքսատպագրություն 

Տպագրական պատկերներ ստանալու ցանցեր, ալյումինե շրջանակներ, լուսազգայուն շերտեր և թաղանթներ, նստեցնող կյուվետներ, ռետուշներ, սոսնձի տեսակներ, ներկեր բոլոր տեսակի մակերեսների համար, լուծիչներ, լաքեր, մաքրող միջոցներ, ռակելներ, ալյումինե բռնակներ, փայլաթիթեղներ, փոշիներ, գլիտերներ։ 

    Տամպոգրաֆիա․ներկեր, լուծիչներ, խթանող միջոցներ։ 

   Շտանց․ դանակներ, ռեզիններ և այլն։ 
 

Եթե ցանկանում եք հավելյալ տեղեկություններ ստանալ կամ ունեք առաջարկներ, լրացրե՛ք այս հայտը: «Հաղորդագրություն» բաժնում կարող եք մանրամասնել հարցը/առաջարկը:

Անմիջական կապ հաստատելու համար կարող եք զանգահարել Կարեն Շադյանին՝ 093565462 հեռախոսահամարով կամ գրել
karen.shadyan@zangak.am հասցեին: 

Բաժանորդագրվիր մեր նորություններին