Հեղինակ՝ Անի Հարությունյան
Մեթոդական ուղեցույցը նախատեսված է 11-րդ դասարանի հասարակագիտության դասագրքի համար։ Այն ընդգրկում է դասավանդման ամբողջական կազմակերպման հիմունքները՝ սկսած առարկայի առանձնահատկություններից մինչև գնահատման համակարգ։ Ձեռնարկը ներկայացնում է ուսուցման մեթոդիկայի ընդհանուր սկզբունքները, թեմատիկ պլանավորման մոտեցումները, դասագրքի կառուցվածքը և դասերի կազմակերպման տարբեր ձևաչափեր։ Մեծ տեղ է տրված նախագծային ուսուցմանը, սովորողների հետազոտական աշխատանքին և ակտիվ մեթոդների կիրառմանը։
Ուղեցույցում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում․
• ուսուցման նպատակներին՝ իրավական, տնտեսական և քաղաքական համակարգերի ըմբռնում, քաղաքացիական գիտակցության և քննադատական մտածողության զարգացման համատեքստում,
• դասի պլանավորման օրինակներին ու փուլային սխեմաներին,
• նախագծերի և գործնական առաջադրանքների կիրառմանը,
• գնահատման համակարգին՝ ռուբրիկներ, սանդղակներ, Բլում-Անդերսոնի տաքսոնոմիա,
• սովորողների տարիքային առանձնահատկություններին և կրթական կարիքներին հարմարեցված մոտեցումներին։
Ձեռնարկը առաջարկում է ինտերակտիվ մեթոդների մեծ հավաքածու՝ քննարկումներ, խաղ-մեթոդներ, խմբային աշխատանքներ, որոնք նպաստում են հաղորդակցական, սոցիալական, մտածողության և հետազոտական հմտությունների զարգացմանը։
Հասարակագիտություն 11։ Մեթոդական ուղեցույցը կարող եք ներբեռնել այստեղ։