Ի՞նչ է հիշողությունը: Արդյո՞ք մենք ավելի երջանիկ կլինենք, եթե չհիշենք մարդկության պատմության դառը անցյալը: Գուցե աշխարհն ավելի արդա՞ր լինի, եթե վերանան մարդկանց միջև եղած տարբերությունները:
Վեպում հարցականի տակ են դրվում բոլոր արժեքները, որոնք մենք բնական ենք համարում, և վերաիմաստավորվում են մեր ամենախոր համոզմունքները:
1994 թվականին «Պարգևողը» վեպը արժանացել է Նյուբերիի մեդալի ամերիկյան մանկական գրականության մեջ ունեցած ամենամեծ ներդրման համար։