Անտառում մի երաժիշտ հրեշ կար, որ շատ էր սիրում սրինգ նվագել. նստում էր անտառի մի անկյունում ու սիրուն մեղեդիներ նվագում: Մի օր էլ որոշում է քաղաքում ելույթ ունենալ. սրինգն առնում ու ճանապարհ է ընկնում քաղաք: Պարզվում է՝ համերգասրահի դուռը նրա գլխից փոքր է, բայց դա չի շփոթեցնում մեր սրնգահարին… Նա ի վերջո ելքը գտնում է:
Եթե ցանկանաք լսել երաժշտի թովիչ մեղեդիներից մեկը, օգտագործեք գրքի երկրորդ էջում զետեղված QR կոդը։
Երաժշտության հեղինակն է Մարիամ Մնացականյանը։