Բեաթրիքս Փոթերի մանրապատում զրույցներում հանդես են գալիս հրաշքով մարդացած կենդանիներ ու թռչուններ: Այստեղ խոսող գազանիկների մի ամբողջ շքերթ է, որը գլխավորում են Պետրիկ ճագարը, Տիմոթեոս մկնիկը, Եմիմա բադը և այլք: Որոշ կերպարների անուններ հայացվել են՝ անունների միջոցով զավեշտական տպավորություն ստեղծելու հեղինակային մտադրությունը պահպանելու նպատակով: