Թերապևտիկ հեքիաթը նախատեսված է 5-9 տարեկան երեխաների համար, ովքեր ունեն թերարժեքության բարդույթ և շփման մեջ դժվարություններ: Եթե ցանկանում եք երեխային ինչ-որ բան սովորեցնել կամ անդրադառնալ նրա մեջ ծնված հոգեբանական բարդույթին, նախ և առաջ երեխայի հետ պետք է խոսեք իր իսկ լեզվով` հեքիաթի լեզվով, որը նրա համար ավելի հասկանալի է և տպավորիչ: