Զամբյուղ

Նկարազարդողներին

Նկարազարդողների հետ մեր համատեղ աշխատանքը հեքիաթ է ստեղծում երեխաների համար: Մենք ջանում ենք ստեղծել գրքեր, որոնք գույնի ու պատկերի նոր գեղարվեստական ուղենիշ են սահմանում: Մենք հարուստ ենք գրքերով, որոնք ստեղծվել են հայ հեղինակների և նկարազարդողների հետ համագործակցության արդյունքում և դարձել երեխաների սիրելին: 

Կսպասենք ձեր հայտ-նամակին, եթե դուք ունեք․  
  

   գրքերի նկարազարդման փորձ և ցանկանում եք համագործակցել,  

   պատկերագրքի առաջարկ (ունեք նկարազարդված բացվածքներ կամ ավարտուն աշխատանք),  

   մտահղացում, որը ցանկանում եք քննարկել,  

   սիրելի հեղինակ, որի ստեղծագործությունը ցանկանում եք նկարազարդել:  

  
Լրացրե՛ք այս հայտը՝ թեմայի տեղում նշելով «Նկարազարդման առաջարկ», և կցե՛ք ձեր պորտֆոլիոն (առավելագույն ծավալը՝ 10 մեգաբայթ): Ավարտուն աշխատանքի պարագայում խնդրում ենք հաղորդագրություն բաժնում ներկայացնել  դրա նկարագիրը (ժանր, ծավալ, վերնագիր, կարճ բովանդակություն):  
 
Կհանդիպենք «Զանգակ»–ում:

Հրատարակչությունը նախաձեռնել է նաև Հայաստանի նկարազարդողներին ներկայացնող illustrators.am կատալոգների հրատարակումը, և պարբերաբար ներկայացնում է դրանք տեղական  և միջազգային գրքի փառատոնների շրջանակում: 

Բաժանորդագրվիր մեր նորություններին