Զամբյուղ

Թարգմանիչներին

Թարգմանիր Զանգակի հետ

Որակյալ թարգմանությունը մեզ համար առաջնահերթություն է:  
 
Մեր ընթերցողը վստահ է, որ բացելով «Զանգակ» հրատարակչության գիրքը՝ ընթերցելու է բնագրային լեզվին հարազատ և նույնքան գեղեցիկ տեքստ։ 
 
«Զանգակ»–ը թարգմանում է գրքեր, որոնք կհետաքրքրեն տարբեր տարիքի, հետաքրքրությունների ու ճաշակի մարդկանց։  
 
Սպասում ենք ձեր հայտին, եթե ունեք՝ 
 

   թարգմանական փորձ և ցանկանում եք համագործակցել, 

   թարգմանական առաջարկ (բնօրինակից թարգմանված նվազագույնը 10 էջ կամ ավարտուն թարգմանություն), 

   թարգմանական մտահղացում, որը ցանկանում եք քննարկել, 

   սիրելի հեղինակ, որին ցանկանում եք թարգմանել, 

   ոչ շատ տարածված լեզուներից թարգմանելու հմտություն, փորձ կամ ցանկություն: 

Լրացրե՛ք հայտը՝ թեմայի դաշտում նշելով «Թարգմանական առաջարկ», և առկայության պարագայում կցե՛ք առաջարկվող թարգմանության նվազագույնը 10 էջ: «Հաղորդագրություն» բաժնում խնդրում ենք նշել թարգմանական ստեղծագործության/մտահղացման նկարագիրը (հեղինակ, ժանր, ծավալ, վերնագիր, կարճ բովանդակություն):  
 
Հրատարակչության խմբագրակազմը կդիտարկի Ձեր թարգմանական հայտը և կապ կհաստատի Ձեզ հետ:  
 

Կհանդիպենք Զանգակում։  

Բաժանորդագրվիր մեր նորություններին