Ժողովածուն ամփոփում է տարբեր մշակույթներում և դարաշրջաններում ստեղծված, այդ թվում նաև ժամանակակից և հեղինակային առակներ ու պատմություններ: Առակները մտորումների են մղում և ինքնակրթության ու ինքնազարգացման հիանալի միջոց են: Գրքում զետեղված առակների մեծամասնությունը հայերեն լույս է տեսնում առաջին անգամ:
Նախատեսված է միջին և բարձր տարիքի դպրոցականների համար: