Զամբյուղ

Զանգակյան տեսանամակ Ձմեռ Պապից

Յուրաքանչյուր  գրքի վրա փակցված է տեսաբացիկ, որի վրա տեղադրած QR կոդը հեռախոսով ակտիվացնելուց հետո Ձմեռ Պապիկը անձամբ կշնորհավորի երեխային, կպատմի տվյալ գրքի մասին։  
Նոյեմբերի 30, 2023

Զանգակի այնքան սիրելի դարձած Ձմեռ պապիկից տեսանամակով գրքերը վերադառնում են։ Այս տարի էլ կշարունակենք ուրախացնել ու զարմացնել բալիկներին։ Ձմեռ պապիկից տեսանամակ ստանալուց բացի նրանք փաթեթներում ևս մեկ նվեր կգտնեն՝ դիմակահանդեսի հրավիրատոմսեր։

«Զանգակի հերոսների հետ» խորագրով դիմակահանդեսը կկազմակերպվի հունվարի 13-ին՝ ժամը 13․00-ին, Առնո Բաբաջանյան համերգասրահում։ Փոքրիկներին խորհուրդ ենք տալիս ներկայանալու Զանգակի սիրելի գրքերի հերոսներից որևէ մեկի կերպարով։ 

Ձմեռ Պապիկի ամանորյա տեսանամակով  գրքերն այս տարի 12-ն են։ Դրանց կարող եք ծանոթանալ հենց այս էջում:

Յուրաքանչյուր  գրքի վրա փակցված է տեսաբացիկ, որի վրա տեղադրած QR կոդը հեռախոսով ակտիվացնելուց հետո Ձմեռ Պապիկը անձամբ կշնորհավորի երեխային, կպատմի տվյալ գրքի մասին։  

Յուրաքանչյուր փաթեթում կա  դիմակահանդեսի հրավիրատոմս, որը  ներկայացնելով՝ երեխան կկարողանա մասնակցել անակնկալներով ու զվարճանքներով լի տոնի։ 

Տեսանամակով գրքեր
Բաժանորդագրվիր մեր նորություններին