Զամբյուղ

Զանգակի ռազմավարական նպատակների իրականացման ճանապարհին

Համաշխարհային կրթական միտումների ուսումնասիրություն, կրթական նոր մոդելի ներկայացում և նոր համագործակցությունների ձևավորում
Մարտի 17, 2026 | Անի Հարությունյան

2026 թվականի մարտի 10-14-ը Գերմանիայի Քյոլն քաղաքում անցկացված Didacta 2026 կրթական ցուցահանդեսը դարձյալ հաստատեց իր կարգավիճակը որպես Եվրոպայի և աշխարհի ամենախոշոր կրթական հարթակներից մեկը։ Համաժողովին և ցուցահանդեսին մասնակցում էին շուրջ 80,000 այցելուներ, ավելի քան 800 ցուցադրող կազմակերպություններ, և ներկայացված էին 60-ից ավելի երկրներ, ինչը Didacta-ն դարձնում է կրթական նորարարությունների և համագործակցության համաշխարհային կենտրոն։

Այս միջազգային հարթակում մասնակցություն ունեցավ նաև «Զանգակ» հրատարակչությունն ի դեմս գլխավոր տնօրեն Սոկրատ Մկրտչյանի, ֆինանսական տնօրեն Մաշա Մնացականյանի ու ուսումնական ծրագրերի ղեկավար Անի Հարությունյանի։ Մասնակցությունը միտված էր ոչ միայն համաշխարհային կրթական միտումների ուսումնասիրությանը, այլև՝ կրթական նոր մոդելի  ներկայացմանը և նոր համագործակցությունների ձևավորմանը։

1. Միջազգային կրթական միտումների ուսումնասիրություն
Didacta 2026-ը հնարավորություն տվեց ծանոթանալու կրթության ոլորտում նորագույն մոտեցումներին՝

  • արհեստական բանականության ներմուծում կրթության մեջ
  • թվային ուսումնական միջավայրերի զարգացում

2. Կրթական նոր մոդելի ներկայացում
Հատուկ ուշադրության կենտրոնում էր Սոկրատ Մկրտչյանի հեղինակային «Մաթեմատիկահեն կրթություն» ծրագիրը՝ նախատեսված 1-ից 6-րդ դասարանների սովորողների համար, որը ներկայացվեց որպես ժամանակակից կրթության վերաիմաստավորման մոդել՝

  • սովորողը՝ որպես իր կրթության առաջնային պատասխանատու (RBE- responsibility based education)
  • ԱԻ-ն՝ որպես «իմացական գործընկեր»
  • գնահատումը՝ որպես բազմաչափ որակական համակարգ

Այս մոդելը հետաքրքրություն առաջացրեց միջազգային գործընկերների շրջանում և դարձավ մի շարք մասնագիտական քննարկումների թեմա։

3. Գործընկերային կապերի ձևավորում
Համաժողովի ընթացքում կայացան տասնյակ հանդիպումներ եվրոպական և միջազգային կազմակերպությունների, հրատարակիչների և կրթական տեխնոլոգիաների ներկայացուցիչների հետ։
Արդյունքում՝

  • նախանշվեցին համագործակցության հնարավոր ուղղություններ
  • քննարկվեցին համատեղ նախագծերի հնարավորություններ

4. Ցուցահանդեսային փորձի ընդլայնում
Զանգակի թիմը մանրամասն ուսումնասիրեց միջազգային հրատարակչությունների և կրթական կազմակերպությունների ներկայացրած լուծումները՝

  • դասագրքերի նոր ձևաչափեր
  • թվային հարթակներ և հավելվածներ
  • ուսուցիչների աջակցման գործիքներ

Didacta 2026-ին Զանգակ հրատարակչության մասնակցությունը դարձավ ոչ միայն միջազգային ներկայության կարևոր քայլ, այլև՝

  • համաշխարհային կրթական դաշտում դիրքավորման
  • գործընկերային ցանցի ընդլայնման
  • նորարարական գաղափարների ներմուծման հնարավորություն

Այս փորձը կարևոր ներդրում է Զանգակի ռազմավարական նպատակների իրականացման ճանապարհին՝ նպաստելով կրթության որակի բարձրացմանը և կրթական նոր մոդելի ներդրմանը Հայաստանում և Հայաստանից դուրս։

Բաժանորդագրվիր մեր նորություններին