Եգիպտոս, Արքաների հովիտ: Հնէաբանների խումբը պատրաստվում է բացահայտելու մի առեղծվածային փարավոնի շիրիմը: Սա կարող է հեղափոխական հայտնագործություն լինել... Ցավոք, շիրիմը գտնելու ցուցումներով խիստ արժեքավոր տախտակը գողացել են: Այս գլուխկոտրուկը ի զորու են լուծելու միայն նորաթուխ դետեկտիվներ Ագաթա և Լարի Միստերիները: Իհարկե, մեր հերոսները դետեկտիվ պատմությունների սիրահար են: Արկածախնդիր ճամփորդությունների ժամանակ նրանց ուղեկցում են ծառայապետ միստր Քենթը և սիբիրյան կատու Ուոթսոնը:
«Ագաթա Միստերի: Փարավոնի առեղծվածը» գիրքն այս տարի ընտրվել է Ամառային ընթերցանություն ամենամյա մանկապատանեկան ծրագրի հատուկ գիրք՝ ծրագրի մթնոլորտն ու միջոցառումները հագեցնելով մանկական դետեկտիվ ոճով: