Շատ վաղուց անտառում բնակվում էին շուշուները, մազմզոտ պոչերով, կեռ ճանկերով, սուր ու սպիտակ ատամներով երկարամռութ արարածներ: Նրանք սնվում էին հյութալի պտուղներով, խռթխռթան արմատներով ու դալար ճյուղերով: Նույն անտառում բնակվում էր նաև բժիշկ Փորսուղը, որ հաճախ էր զգուշացնում շուշուներին, որ խնամեն իրենց ատամները, քանի դեռ դրանք սպիտակ են, սուր և առողջ: Բայց շուշուների խելքն ու միտքը քաղցր պտուղներով, համեղ արմատներով ու մատղաշ ճյուղերով ճոխ նախաճաշելն էր, և նրանք չեն լսում բժիշկ Փորսուղին: Ցավոք, այս անհոգ կերուխումը երկար չի տևում…