Ձեռնարկը նախատեսված է 2–րդ դասարանում մաթեմատիկայի ուսումնական գործընթացի տարբեր փուլերում (տարի, կիսամյակ, թեմա, թեմատիկ միավոր և այլն) կիրառելու համար:
Թեստեր ժողովածուն ուսուցչին կօգնի՝
1․ նախագնահատելու սովորողների գիտելիքները և հմտությունները և ըստ այդմ ճիշտ կազմակերպելու ուսումնական գործընթացը,
2․ սովորողների նախնական գիտելիքների և հմտությունների բացահայտման միջոցով կրճատելու թեմայի ուսուցման ժամանակահատվածը,
3․ տարածված սխալ պատկերացումները վիճարկելու հենց դասի ընթացքում,
4․ բացահայտելու այն սովորողներին, որոնք կարիք ունեն նույնիսկ աննշան միջամտության կամ վերանայված ծրագրի: