Չես կարող միշտ անտառի քո անկյունում մնալ՝ սպասելով, որ մյուսները կայցելեն քեզ: Երբեմն դու էլ պետք է գնաս նրանց մոտ:
Գրող, բանաստեղծ
1882-1956
Ալան Ալեքսանդր Միլնը ծնվել է Լոնդոնում: Սովորել է իր հոր՝ Ջոն Միլնի մասնավոր դպրոցում: Այնուհետ ընդունվել է Վեստմինստերյան դպրոց, Քեմբրիջի «Տրինիտի» քոլեջ, որտեղ ուսումնասիրել է մաթեմատիկա։
Միլնը հեղինակել է «Կարմիր տան գաղտնիքը» եւ «Երկու մարդ» վեպերը, ունի թատերգություններ, կինոսցենարներ, սակայն նրա ամենից հայտնի ստեղծագործություններն են Վինի Փու արջուկի երգիծական արկածների պատմությունները՝ ամփոփված մի քանի գրքում:
Միլնի մանկագրությունը մեծապես ոգեշնչված է իր տղայի՝ Քրիստոֆեր Ռոբինի մանկությունից: Նրա առաջին մանկական ստեղծագործությունը՝ «Երբ մենք շատ փոքր էինք», գրվել է Ռոբինի ծննդյան 4-րդ տարում, եւ տարբեր առիթներով տղային նվիրված կերպարային խաղալիքները դարձել են նրա գրական կերպարները:
Մահացել է Արեւելյան Սասեքսում՝ ընտանեկան ագարակում: