Ալբերտ Աղաբեկի Նալչաջյան (օգոստոսի 22, 1939, Գյումրի), Հայաստանի ԳԱԱ Փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի հոգեբանության բաժնի վարիչ, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ։ Վարքային հոգեբուժության միջազգային Ակադեմիայի անդամ, Հոգեբանների միջազգային խորհրդի, կիրառական հոգեբանության միջազգային ասոցիացիայի հոգեբանական գիտական ընկերությունների անդամ։
Աշխատությունները նվիրված են ստեղծագործության և ինտուիցիայի, անձի և սոցիալական հոգեբանության, էթնոմանկավարժության, էթնոքաղաքականության խնդիրներին:
Մշակել է էթնիկական ինքնապաշտպանության և էթնիկական բնավորության, անձի սոցիալ-հոգեբանական հարմարվողականության տեսությունները:
Հեղինակ է բազմաթիվ մենագրությունների և գիտական աշխատությունների, որոնք հրատարակվել են հայերեն, լեհերեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն և այլ լեզուներով:
Թարգմանել է Զ. Ֆրեյդի «Հոգեվերլուծության ներածությունը» և այլ գործեր: