Զամբյուղ

Օլդոս Հաքսլի

Ամեն մարդու հիշողություն նրա անձնական գրականությունն է:

Արձակագիր, բանաստեղծ, վիպասան

1894–1963

Աշխարհը չէր լինի այդքան «չքնաղ», եթե Հաքսլիների մտավորական ընտանիքում ծնված Օլդոս Հաքսլին, հետևելով եղբայրներին, նվիրվեր գիտությանը, ինչը նրա վաղեմի մտադրությունն էր: Սակայն ճակատագիրն այնպես տնօրինեց, որ նա գրող դարձավ: Գերազանցությամբ ավարտելով  Օքսֆորդի համալսարանի Բալիոլ քոլեջը՝ կարճ ժամանակ անց նա արդեն Անգլիայի հայտնի գրական դեմքերից մեկն էր` հռչակված որպես բանաստեղծ, սոցիալական վեպերի հեղինակ ու երգիծաբան: 

1937 թ. Օլդոս Հաքսլին Անգլիայից տեղափոխվում է Միացյալ Նահանգներ՝ Կալիֆոռնիա: Այնտեղ ծանոթանալով «Վեդանտա» հինդուիստական կրոնափիլիսոփայական ուսմունքին՝ մինչև կյանքի վերջը մնում է այդ ուղղության հետևորդը: Նրա փիլիսոփայական հայացքները, իրականության նկատմամբ  լավագույնս արտացոլվել են «Չքնաղ նոր  աշխարհ», «Կույրը Գազայում», «Կղզի» հանրահայտ վեպերում և խորհրդապաշտական ուսմունքներին նվիրված «Հավիտենական փիլիսոփայությունը» աշխատության մեջ: 

Բաժանորդագրվիր մեր նորություններին