Եթե պատմության մեջ կան վիշապներ, ասպետներ, ծովահեններ և հրեշներ, ապա Էնդին կցանկանա նկարազարդել այն:
Էնդի Քեթլինգը բրիտանացի նկարազարդող է, ավելի քան 70 ստեղծագործությունների հեղինակ: Աշխատում է հայտնի հրատարակչների հետ, նախընտրում է նկարազարդել պատանիների ու դեռահասների համար: Կիրառում է թե՛ ավանդական նկարչության միջոցներ, թե թվանշային տեխնոլոգիաներ: