Զամբյուղ

Անի Խուդոյան

Հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, հոգեբան-հետազոտող։

Անի Խուդոյանը կրթական և կիրառական հոգեբանության ոլորտի մասնագետ է, որի գիտական և մասնագիտական գործունեությունը կենտրոնացած է երեխաների և դեռահասների հոգեբանական զարգացման, հուզական գրագիտության, բուլինգի կանխարգելման, խաղաթերապիայի և ներառական կրթության հարցերի շուրջ։

Ավարտել է Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը, շարունակել է գիտահետազոտական գործունեությունը նույն համալսարանում և 2014-ից դասավանդում է այնտեղ։

Տարբեր տարիներին աշխատել է որպես գիտաշխատող, վերապատրաստող մասնագետ, կրթական ծրագրերի փորձագետ, 2019-2021-ին՝ «Դու կարող ես» անձի զարգացման հոգեբանական կենտրոնի տնօրեն։

Ներկայումս ներգրավված է դասագրքերի, մեթոդական ուղեցույցների և կրթական ծրագրերի մշակման ու փորձաքննության աշխատանքներում, ինչպես նաև իրականացնում է ուսուցիչների, ծնողների և մասնագետների վերապատրաստումներ։

Անի Խուդոյանը հեղինակ է երեխաների, դեռահասների և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ հոգեբանական աշխատանքի, խաղաթերապիայի, արտ-թերապիայի, հուզական գրագիտության և բուլինգի կանխարգելման թեմաներով մի շարք աշխատությունների։

Բաժանորդագրվիր մեր նորություններին