Թարգմանիչ, լրագրող, գրականագետ
Ավարտել է ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետը, կրթությունը շարունակել է Ֆրանսիայում՝ Լրագրության Եվրոպական ինստիտուտի (IEJ) ընդհանուր լրագրության բաժնում, ապա Էքս-Մարսել համալսարանից ստացել ժամանակակից գրականության մագիստրոսի աստիճան:
Լրագրողական գործունեությանը զուգահեռ շարունակում է թարգմանել գեղարվեստական գրականություն, մասնագիտացած է ֆրանսիական ժամանակակից արձակի, ինչպես նաև՝ ֆրանսիական մանկապատանեկան գրականության թարգմանության մեջ։
Աշխատում է իր ֆրանսալեզու առաջին բանաստեղծական ժողովածուի վրա:
Ներկայացրել է Հայաստանը Ֆրանկոֆոնիայի միջազգային մարզամշակութային խաղերում:
Բնակվում է Էքս-ան-Պրովանսում, Ֆրանսիա: