Արվեստագետ, նկարիչ, նկարազարդող
Աննա Հակոբյանը առաջին մասնագիտությամբ մանկավարժ կենսաբան է: Նկարազարդում է գրքեր երեխաների եւ մեծահասակների համար: Թեեւ նախընտրում է ավանդական նյութեր՝ թուղթ, թանաք, ներկ, ստեղծում է նաև թվային նկարազարդումներ։
2009 թվականին նրա «Rendez-vous», գունավոր լինոտպագրությունը լավագույն գրաֆիկական աշխատանք է ճանաչվել «Սուրբ Սարգիս» մրցույթում:
2019 թվականին IBBY Մանկապատանեկան գրքի միջազգային կոմիտեի կազմակերպած մանկագիրների և նկարազարդողների մրցույթում արժանացել է երրորդ մրցանակի:
Բնակվում է Երևանում: