Թարգմանիչ, հայագետ
1984-2008 թվականներին աշխատել է որպես թարգմանիչ իսպաներենից հոլանդերեն և հոլանդերենից իսպաներեն։
2008-ից սկսած զբաղվում է հայերենով, հիմնականում՝ գեղարվեստական թարգմանություններով։ Թարգմանում է հայերենից հոլանդերեն եւ հոլանդերենից հայերեն գեղարվեստական, մանկապատանեկան և վավերական գրականություն, նաև պոեզիա։
Ամստերդամի համալսարանում հայ տպագրության պատմության 500-ամյակի շրջանակում նշանակալից ցուցադրություն է կազմակերպել։ Ուսումնասիրում է Նիդերլանդներում առկա հայկական հնատիպ գրքերը և ձեռագրերը։ Հայագիտական մի քանի հոդվածների հեղինակ է։
2012 թվականին Մատտաարին շնորհվել է Հայաստանի Մշակույթի նախարարության Ոսկե մեդալ, և 2022 թվականին՝ Մովսես Խորենացու շքանշան։
Բնակվում է Հելեֆուտսլաուսում, Հոլանդիայում։