Իմ համոզմունքն է, որ եթե մենք տեսնում ենք դաժանություն կամ սխալ, որը մենք ուժ ունենք կանգնեցնելու, և ոչինչ չենք անում, մենք մեզ մեղսակից ենք դարձնում:
Աննա Սյուելը (1820–1878) անգլիացի արձակագիր է:
Չնայած ֆիզիկական սահմանափակումներին (14 տարեկանում նա վնասել էր ոտքերը և հենաշարժողական խնդիրներ ուներ), Աննա Սյուելի սերը կենդանիների նկատմամբ և նրանց փորձառությունների խորը ըմբռնումը դրդեցին նրան ստեղծելու գրական գլուխգործոց` Սև գեղեցկաբաշը: Սա նրա միակ վեպն է, որը 1877-ից մինչ օրս շարունակում է վայելել ընթերցողների սերը՝ մտածել տալով ավելի կարեկից աշխարհի մասին: