Բանասեր, թարգմանիչ, քաղաքական-հասարակական գործիչ
Ծնվել է 1967թ.-ին:
ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի արտասահմանյան գրականության և գրականության տեսության ամբիոնի վարիչն է, դոցենտ:
1998-2001թ.թ. եղել է ՀՀ նախագահի ռեֆերենտը: 2004-2006թ.թ.՝ ՀՀ ԱԺ նախագահի օգնականը: 2008-2009 թ.թ. աշխատել է «Կենտրոն» հեռուստաընկերությունում որպես քաղաքական մեկնաբան: Վարում է տարբեր հեռուստատեսային հաղորդումներ գրականության, քաղաքականության եւ հասարակական հարցերի շուրջ: