Զամբյուղ

Անուշ Թորոսյան

Անուշ Թորոսյանը ինֆորմատիկայի, մաթեմատիկայի և ռոբոտաշինության ոլորտներում առաջատար մասնագետ է՝ երկար տարիների ուսուցչական փորձով: Աշխատում է Վանաձորի Րաֆֆու անվան թիվ 19 հիմնական դպրոցում, որպես ինֆորմատիկայի, ԹԳՀԳ-ի և մաթեմատիկայի ուսուցչուհի, նաև՝ ռոբոտաշինության խմբակավար և մենթոր: Ներգրավված է «Իթվինինգ» միջազգային ծրագրում՝ որպես դեսպան, ինչպես նաև ուսուցիչների վերապատրաստող՝ ԹԳՀԳ առարկայի լաբորատոր սարքերի ուղղությամբ:

Բազմիցս արժանացել է տարբեր մրցանակների և պարգևների, ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից «Տարվա լավագույնները» մրցույթի , ինչպես նաև «Ամսվա լավագույնները» և «Technovation Armenia» մրցույթների հաղթող է՝ որպես մենթոր: 2024 թ.-ին «Robots for children»  նախագծի համար արժանացել է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն պատվոգրին և մրցանակին: 

Մասնագիտական հետաքրքրությունների շրջանակում են ծրագրավորումը, ռոբոտաշինությունը, կրթական նոր մեթոդները և ՏՀՏ գործիքները

Բնակվում է Վանաձորում: 

Բաժանորդագրվիր մեր նորություններին