Նկարազարդող, անիմատոր, մանկագիր
Աքսել Շեֆլերը հայտնի նկարազարդող է, անիմատոր և մանկական գրքերի հեղինակ: Ծնվել է Համբուրգում 1957 թվականին, իսկ 1982 թվականին տեղափոխվել է Մեծ Բրիտանիա՝ Բաթի արվեստի ակադեմիայում նկարազարդում սովորելու համար։ Այնուհետ աշխատել է բրիտանական և գերմանական տարբեր գովազդային ընկերություններում, ամսագրերում և թերթերում:
Ճանաչում է ձեռք բերել Ջուլիա Դոնալդսոնի հեղինակած գրքերի նկարազարդումներով: Դոնալդսոնի հետ ստեղծել է բազմաթիվ գրքերի, այդ թվում՝ Գրաֆալոն՝ համաշխարհային բեսթսելլեր, որը վաճառվել է ավելի քան 13,5 միլիոն օրինակով և թարգմանվել 60 լեզուներով:
Վերջին տարիներին Շեֆլերը ոչ միայն նկարազարդում, այլեւ գրում է փոքրիկների համար:
Լուսանկարը՝ Լիամ Ջեքսոնի