Գրականագետ, թարգմանիչ,
Արա Առաքելյանը ԵՊՀ-ի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի Արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչն է, բանասիրական գիտությունների դոկտոր, դոցենտ:
«Համատեքստ» տարեգրքի գլխավոր խմբագիրն է, ՀՀ Գրողների միության անդամ 2002 թ.-ից:
Արժանացել է մի շարք պետական մրցանակների և պատվավոր կոչումների: «Գարուն» ամսագրի կողմից ճանաչվել է լավագույն թարգմանիչ (2003), ստացել է ՀՀ նախագահի մրցանակ Հեսսեի «Ուլունքախաղ» վեպի թարգմանության համար (2018):
Բնակվում է Երեւանում: