Զամբյուղ

Արա Հակոբյան

 

Գեղանկարիչ, արվեստաբան, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր

Արա Հակոբյանը ծնվել է 1973 թ.-ին Երևան քաղաքում՝ ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Հրավարդ Հակոբյանի ընտանիքում։ 1990-97 թվականներին սովորել և ավարտել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի գեղանկարի բաժինը։ 2001 թվականին կատարելագործվել է Վենետիկի գեղարվեստի ակադեմիայում։ Անդամակցում է Հայաստանի նկարիչների միությանը:

2002 թվականից աշխատում է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում։ 2017 թվականից Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գեղարվեստական կրթության ֆակուլտետի դեկանն է։

Հեղինակ է մի շարք արվեստագիտական և մեթոդական աշխատությունների, գիտական հետաքրքրությունների շրջանակն ընդգրկում է գեղարվեստական կրթության հարցերը: Ծովանկարիչ Վարդան Մախոխյանի արվեստի շուրջ հեղինակել է մենագրություն (2004) և պատկերագիրք (2006):

Մասնակցել  է բազմաթիվ հայաստանյան և միջազգային ցուցահանդեսների, բացել անհատական ցուցահանդեսներ, այդ թվում՝ 2024 թ.-ին՝ Հայաստանի Թեքեյան միությունում:

2022 թ.-ին արժանացել է «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության» ոսկե և «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի» մեդալների:

Բաժանորդագրվիր մեր նորություններին