Զամբյուղ

Արամ Արսենյան

Թարգմանիչ, արձակագիր 

Ծնվել է 1952թ. մարտի 2-ին, Հայաստանի Թալին քաղաքում: Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռոմանագերմանական բաժինը: Աշխատել է ՀՀ կրթության և գիտության նախարարությունում, դասավանդել Երևանի պետական և Վ.Բրյուսովի անվան լեզվագիտական համալսարաններում:  

Նրա պատմվածքները, պիեսներն ու թարգմանությունները (անգլերենից և ռուսերենից) տպագրվել են հայաստանյան և միջազգային թերթերում և ամսագրերում: 2001թ.-ից Հայաստանի գրողների միության անդամ է: 
 
Ավելի քան 30 թարգմանական գրքեր։ Թարգմանել է 30-ից ավելի գեղարվեստական ֆիլմեր (անգլերենից և ռուսերենից),  

2000թ. արժանացել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանության «Լավագույն թարգմանության համար» մրցանակի, 2009թ.՝ «Նարցիս» գրական հանդեսի ամենամյա մրցանակի և Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի ու ՀԳՄ համատեղ «Կանթեղ» թարգմանական մրցանակի, 2010թ.՝ ​  «Վիլյամ Սարոյան» մեդալի, 2012թ.՝ ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալի։ 
 
Բնակվում է Երեւանում: 

 

Բաժանորդագրվիր մեր նորություններին