Ծնվել է 1964թ. Երևանում։
1986 թ․ ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը, իսկ 1989 թ․՝ ԵՊՀ-ի ասպիրանտուրան: 2000 թ․ պաշտպանել է թեկնածուական թեզ և ստացել պատմական գիտությունների թեկնածուի աստիճան։ Գիտական հետազոտությունների գլխավոր թեմաները վերաբերում են 1900-1920 թթ․ պատմական ժամանակաշրջանին։
Հրատարակել է գիտական և մեթոդամանկավարժական ավելի քան 120 անուն աշխատանք` այդ թվում մենագրություն, գիտական հոդվածներ, դասագրքեր, մեթոդական ձեռնարկներ։
Մասնակցել է Միջնակարգ կրթության և Հանրակրթության պետական չափորոշիչների, Ազգային կրթակարգի նախագծի, առարակայական չափորոշիչների և ծրագրերի, նորմատիվ այլ փաստաթղթերի մշակմանը, ուսուցիչների և տնօրենների վերապատրաստումների ծրագրերի, ձեռնարկների ու մոդուլների ստեղծմանը:
Հանրակրթական դպրոցի «Հայոց պատմության», «Համաշխարհային պատմության» և «Հայոց եկեղեցու պատմության» դասագրքերի հեղինակ է և խմբագիր, ուսուցչի մեթոդական ձեռնարկների համահեղինակ և խմբագիր։
2020 թ.-ից մինչ օրս աշխատում է որպես «Տաթև գիտակրթական համալիրի» վերապատրաստման դասընթացների կազմակերպական պատասխանատու, իսկ նույն թվականի մարտից՝ նաև ԳԹԿ-ում որպես գլխավոր մասնագետ։