Արարատ Մինասյան (ծնվ. 1984 թ.) վիզուալ արվեստագետ և պրոդյուսեր է Երևանից։ Ավարտել է Հայաստանի Գեղարվեստի պետական ակադեմիան, Նկարիչների միության անդամ է և նախագահի երիտասարդական մրցանակի դափնեկիր։ Նրա աշխատանքները ներկայացվել են Հայաստանում, Իրանում, Թուրքիայում, Բելառուսում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Չինաստանում և Կոտ դ՛Իվուարում։ Մասնակցել է Պեկինի միջազգային բիենալեին և Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերին։ Ստեղծագործում է գեղանկար, անիմացիա, գրքերի նկարազարդման և կինոարտադրության ոլորտներում։