Քիմիկոս, քիմիական գիտությունների թեկնածու, դոցենտ
1941-2019
1994 - 2006 թթ.եղել է Ա․ Շիրակացու ճեմարանի քիմիայի ամբիոնի վարիչը, 1967 – 2018 թթ. աշխատել է ԵՊՀ Քիմիայի ֆակուլտետում որպես ավագ գիտաշխատող, դոցենտ:
Առանձին տարիների եղել է քիմիայի հանրապետական եւ միջազգային մենդելեևյան օլիմպիադայի ժյուրիի անդամ: Գիտական հետաքրքրություններն ընդգրկել են ֆիզիկական քիմիայի, էլէկտրաքիմիայի եւ մանկավարժական մեթոդաբանության հարցերը:
Հեղինակել եւ համահեղինակել է բազմաթիվ ուսումնական, գիտական եւ մեթոդական աշխատություններ: