Ծնվել է 1971թ. Երևանում։
1994 թ․ ավարտել է Խ․ Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական ինստիտուտի պատմաաշխարհագրական ֆակուլտետի պատմություն և իրավագիտություն բաժինը, ապա՝ նույն ֆակուլտետի ընդհանուր պատմության ամբիոնի ասպիրանտուրան, ունի պատմության և իրավունքի ուսուցչի որակավորում և հետազոտողի աստիճան:
1999 - 2022 թթ. ընթացքում հրատարակել է գիտական և մեթոդամանկավարժական ավելի քան 80 անուն աշխատանք` գիտական և մեթոդամանկավարժական հոդվածներ, դասագրքեր, ուսուցիչների մեթոդական ձեռնարկներ. ուսուցիչների վերապատրաստումների ծրագրեր, ձեռնարկներ ու մոդուլներ, աշխատանքային տետրեր:
Հանրակրթական դպրոցի «Համաշխարհային պատմության» և «Հայոց պատմության» 6-12-րդ դասարանների համար նախատեսված դասագրքերի, ուսուցչի մեթոդական ձեռնարկների հեղինակ և համահեղինակ է։
2018 թվականից մինչ օրս Հյուսիսային համալսարանի ավագ դպրոցի և բժշկական քոլեջի տնօրենն է։