Ավստրիացի գրող Առնո Գայգերը ծնվել է 1968 թվականին Բրեգենց բնակավայրում, այժմ ապրում է Վիեննայում: Ուսանել է գերմանական բանասիրություն, Հին աշխարհի պատմություն եւ համեմատական գրականագիտություն, հեղինակ է դրամայի, վեպերի եւ պատմվածքների: Իր ստեղծագործության համար արժանացել է բազմաթիվ գրական մրցանակների, այդ թվում՝ Ֆրիդրիխ Հյոլդեռլինի (2005, 2011), Գերմանական գրքի (2005) եւ Յոհան Պետեր Հեբելի (2008) մրցանակներին:
2011 թվականին լույս տեսած «Ծեր թագավորն իր աքսորավայրում» ինքնակենսագրական գրքի համար ստացել է շվեյցարական գերմանական եւ ավստրիական գրական մրցանակներ: Գիրքը դրական արձագանք է գտել ու դարձել է բեսթսելլեր Գերմանիայում, Ավստրիայում եւ Շվեյցարիայում: