Մեզանում կա երկու բարդույթ՝ թերարժեքության և գերարժեքության։ Երկուսից էլ պետք է ձերբազատվել։ Բանականությունն է կարևոր՝ փաստ և տրամաբանություն։
Պատմաբան
1970 – 2020
1990-94թթ ուսանել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում։ 1994-97թթ շարունակել է կրթությունը ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի ասպիրանտուրայում, որն ավարտել է «Վանի թագավորության (Բիայնիլի, Ուրարտու, Արարատ) մեհենագրությունը» (1998թ.) ատենախոսության պաշտպանությամբ՝ ստանալով պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
1991-97թթ. եղել է Հայաստանի պատմության պետական թանգարանի գիտաշխատող, 1997-2011թթ.՝ ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող, 2004թ-ից՝ ավագ գիտաշխատող: 1998-2016թթ. աշխատել է Երևանի պետական համալսարանում որպես Հայոց պատմության ամբիոնի դոցենտ: 2016-20թթ. եղել է Երևանի պետական համալսարանի Հայոց պատմության ամբիոնի վարիչը:
Հեղինակել է մեկ տասնյակից ավելի պատմագիտական ուսումնասիրություններ (մենագրություններ), փաստագրական ֆիլմեր և ավելի քան չորս տասնյակ գիտական հոդվածներ։
2015թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն` «Հայաստանի գրավոր մշակույթը նախամաշտոցյան ժամանակաշրջանում» թեմայով, որի համար նրան շնորհվել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (2016թ-ից՝ պրոֆեսոր):
2015թ. արժանացել է ԵՊՀ ոսկե մեդալի, 2016թ.՝ ՀՀ պաշտպանության նախարարության «Վազգեն Սարգսյան» մեդալի: