Բանաստեղծ, գրականագետ, թարգմանիչ
Ծնվել է 1944թ. սեպտեմբերի 18-ին, Ստեփանակերտում: 1968թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, ապա` Մոսկվայի Մ.Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտի արտասահմանյան գրականության ասպիրանտուրայի անգլիական բաժինը: 1972թ-ից դասավանդում է ԵՊՀ հայ բանասիրական ամբիոնում:
Հեղինակել է մի շարք բանաստեղծական ժողովածուներ, ունի բազում գրական մրցանակներ:
Դասախոսել է Մոսկվայի, Սորբոնի, Մոնպելիեյի, Մարսելի, Դարեմի, Քլիվլենդի, Կոլումբիայի, Հարվարդի, Քոլգեյթի պետական համալսարաններում, նաև` Ստամբուլի ամերիկյան համալսարանում:
1994-95թթ աշխատել է Վաշինգթոնում` որպես Արցախի Հանրապետության դեսպան:
2011թ. արժանացել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալի: