Զամբյուղ

Արթուր Ավանեսով

Կոմպոզիտոր, դաշնակահար և երաժշտագետ Արթուր Ավանեսովը ծնվել է 1980 թ.-ին՝ Մոսկվայում:

Ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիան, արվեստագիտության թեկնածու է դոցենտ, պրոֆեսոր՝ Հայաստանի Ամերիկյան համալսարանում:

Շվեյցարական «Laboratorium» միջազգային անսամբլի և հայ-վրացական «Convergence» նոր երաժշտության անսամբլի հիմնադիր անդամներից է:

Գիտական հետազոտությունների շրջանակը ներառում է ժամանակակից դասական երաժշտությունն ու հայ երաժշտությունը:

Հայ ժամանակակից կոմպոզիտորներին ու երաժշտությանը, նաև՝ փիլիսոփայական շարժումների (զեն բուդդիզմ) ու դասական երաժշտության փոխադարձ ազդեցություններին անդրադարձող բազմաթիվ աշխատությունների և հոդվածների հեղինակ է:

Ավանեսովը հայտնի է նաև որպես վիրտուոզ դաշնակահար, հանդես է գալիս համերգներով և մասնակցում ժամանակակից երաժշտական ծրագրերի: 

Բաժանորդագրվիր մեր նորություններին