Թարգմանությունն արվե՛ստ է, արհե՛ստ է, տառապա՛նք է, երջանկությո՛ւն է։ Թո՜ղ հնարավորինս շատ լինեն թարգմանիչներ, հատկապես հայերենից աշխարհի բոլո՜ր լեզուներ թարգմանողներ…
Պատմաբանասեր, գրող, թարգմանիչ
Արծվի Բախչինյանը բանասիրական գիտությունների թեկնածու է, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող:
Թարգմանում է հուշագրական եւ գեղարվեստական ստեղծագործություններ, զբաղվում է հայ մշակույթի միջազգային առնչությունների և համաշխարհային քաղաքակրթության մեջ հայազգի գործիչների ներդրած նպաստի վերհանմամբ և ուսումնասիրությամբ:
Հայ-սկանդինավյան, հայ-չինական, հայ-ճապոնական ուսումնասիրությունների, ինչպես նաեւ գեղարվեստական ստեղծագործությունների հեղինակ է:
2001-09թթ. հանդես է եկել «Հովեր» կամերային երգչախմբում:
Բնակվում է Երեւանում: