Զամբյուղ

Արթուր Մեսրոպյան

Թարգմանությունը կռիվ է տեքստի հետ, խմբագրումը՝ ճակատամարտ կետադրության հետ, սրբագրումը՝ պատերազմ բառի համար։

Բանաստեղծ, թարգմանիչ 

Արթուր Մեսրոպյանը համաժամանակյա եւ գրավոր տեքստերի թարգմանիչ է։

2017 թվականին լույս է ընծայել «Թռչող տունը» բանաստեղծական ժողովածուն։ Համահիմնադրել է Գինկո լեզվի կենտրոնը։  

Թարգմանում է վեպեր, ֆիլմեր, մանկական և դեռահասների գրականություն։ Թարգմանել է երեք տասնյակից ավելի գեղարվեստական և վավերագրական ֆիլմեր, գիտական, մասնագիտական հոդվածներ, գեղարվեստական ստեղծագործություններ։ 

Բնակվում է Երևանում։ 

Բաժանորդագրվիր մեր նորություններին