Զամբյուղ

Աստրիդ Լինդգրեն

Երեխաներին թողեք հանգիստ, բայց եղեք հասանելի, եթե ձեր կարիքը լինի:

Մանկագիր, արձակագիր, սցենարիստ

1907-2002

Աստրիդ Աննա Էմիլիա Լինդգրենը ծնվել է Վիմերբյու քաղաքի Նէս գյուղակում, կյանքից հեռացել է Ստոկհոլմում: Ստեղծագործել սկսել է վաղ տարիքից եւ դպրոցն ավարտելուց հետո անմիջապես աշխատանքի է ընդունվել տեղական թերթում որպես կրտսեր թղթակից:  
 
Նրա առաջին վիպակը Երկարագուլպա Պիպիի մասին լույս է տեսել 1945 թվականին, թեեւ այս անսովոր ուժով չարաճճի աղջկա կերպարը ծնվել էր մի քանի տարի առաջ, երբ Լինդգրենն իր հիվանդ դստեր խնդրանքով պատմություններ էր հորինում:  Ի դեպ, հենց փոքրիկն էր անվանել Պիպիին երկարագուլպա: Առաջին պատմվածքները տպագրվել են ավելի վաղ՝ սկսած 1933 թվականից: 

Ստեղծագործական երկարամյա եւ բեղուն ժամանակաշրջանում  (1944-1993) Լինդգրենը ստեղծել է ավելի քան 80 վիպակներ եւ պատկերագրքեր, որոնցում յուրահատուկ հումորով արտացոլել է իր մանկության տարիներին ծնողներից ու ընկերներից լսած կատակները, հեքիաթներն ու պատմությունները:  

Տարբեր մայրցամաքներում Լինդգրենն արժանացել է մեծաթիվ պետական, գրական, անգամ բնապահպանական մրցանակների եւ մեդալների, այդ թվում՝ մանկագրության ոլորտում ամենահարգարժան՝ Հ. Ք. Անդերսենի անվան մրցանակին (1958), Լեւ Տոլստոյի անվան մրցանակին (1987), ՅՈՒՆԵՍԿՈ-ի գրքի մրցանակին (1993): 

Լինդգրենն աշխարհի ամենաթարգմանված հեղինակներից է: 

Բաժանորդագրվիր մեր նորություններին