Հավատացեք, որ կա մի վիթխարի ուժ, որը լռելայն աշխատում է հանուն ամենայն բարու, ձեզ լավ պահեք եւ ուշադրություն մի դարձրեք մնացածին:
Մանկագիր, նկարազարդող, ագարակատեր, բնապահպան
1866–1943
Բեատրիքս Փոթերը (Հելեն Բեատրիքս Փոթեր) ծնվել է 1866 թվականի հուլիսի 28-ին, Հարավային Քենսինգթոնում, Լոնդոն:
Բեաթրիքս Փոթերն անցկացրել է մանկությունը առանց դպրոց հաճախելու՝ տնային ուսուցմամբ, երկար արձակուրդներով, որոնք ամբողջությամբ նվիրել է կենդանիների եւ բնության ուսումնասիրությանը, նկարչությանը:
27 տարեկանում նրա կենդանիների նկարազարդ պատմությունը՝ ուղարկված նախկին կառավարչուհու հիվանդ երեխային, մեծ ոգեւորությամբ է ընդունվում: Փոթերը որոշում է չորս նապաստակների մասին նամակը մասնավոր կերպով հրատարակել որպես «Պետրիկ նապաստակի հեքիաթը» (1901): Մեկ տարի անց այն արդեն հրատարակում է Ֆրեդերիկ Ուորնը եւ հեղինակին բերում կոմերցիոն մեծ հաջողություն եւ ճանաչում: Փոթերը բազմաթիվ գրքերի հեղինակ է, որոնք նկարազարդել է իր ձեռքով եւ որոնք թարգմանվել են ու վաճառվել միլիոնավոր օրինակներով:
Կյանքի վերջին 30 տարին Փոթերն անցկացրել է սեփական «Հիլթոփ» ագարակում՝ զբաղվելով տնտեսության ընդլայնմամբ եւ Հերդվիկ ցեղատեսակի ոչխարների բուծմամբ: Տեսողության վատթարացման պատճառով աստիճանաբար դադարել է ստեղծագործել: Կտակել է իր ունեցվածքի եւ ստեղծագործական ժառանգության մեծ մասը «National Trust» հիմնադրամին, որը եւ պահպանում է ագարակը:
Մահացել է Հարավային Լեիկլենդում, Բրիտանիա: