Բենժամեն Լակոմբը սովորել է Փարիզի դեկորատիվ արվեստի ազգային դպրոցում՝ զուգահեռ աշխատելով գովազդի և անիմացիայի ոլորտում: 2001 թվականին թողարկել է իր առաջին պատկերազարդ գրքերը: Նկարազարդում է ժամանակակից և դասական մանկական գրականություն, աշխատում Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Իսպանիայի, Կորեայի հրատարակիչների հետ: Արդեն տասնամյակից ավելի՝ կանոնավոր համագործակցում է հեղինակ Սեբաստիեն Փերեզի հետ՝ նկարազարդելով նրա գրքերը:
Կվատրոչենտոյի շրջանի և ֆլամանդական նկարիչներին Բենժամենը նշում է որպես իրեն ոգեշնչող հեղինակներ: Ուոլթ Դիսնեյի աշխարհը ևս ազդեցություն է ունեցել նրա վրա: Բենժամենը թողարկում է ամենամյա օրացույցներ եւ երբեմն համահեղինակում է պատկերագրքեր: