Գրող, լրագրող
Չարլզ Մայքլ Փոլընիքը ծնվել է 1962 թվականին Վաշինգտոն նահանգի Պասկո քաղաքում: Տրանսգրեսիվ գրականության ամենահայտնի ներկայացուցիչներից է: Նրա քսանից ավելի վեպերն ու պատմվածքները շոշափում են հասարակության լուսանցքում մնացած մարդկանց կյանքն ու նրանց հաճախ ագրեսիվ վարքը:
1986 թ. ավարտել է Օրեգոնի լրագրության դպրոցը: Ուսման ընթացքում աշխատել է տեղական ռադիոկայաններում: Զբաղվել է լրագրությամբ, որպես մեխանիկ աշխատել է բեռնատար մեքենաների արտադրամասում, հոդվածներ է գրել տեղական թերթերի համար: