Ժամանակը գետ է, և գրքերը՝ նավակներ։
Ծնողների մոգոնած «Գանձերի կղզի» խաղացող ու կրոնական ոգով դաստիարակվող տղան՝ Դեն Բրաունը (1964), մինչ կդառնար Ամերիկայի ամենից ընթերցվող հեղինակներից մեկը, դասավանդում էր դպրոցներում, երգեր գրում, ձայներիզներ թողարկում, հումորային գրքույկներ ստեղծում կնոջ՝ Բլայթ Նյուլոնի հետ, որը նաև նրա գլխավոր օգնականն էր՝ մենեջերից մինչեւ թերապևտ։
Մի քանի հարյուր օրինակով վաճառվող ձայներիզներից ու մի քանի հազար օրինակով վաճառվող առաջին գրքերից հետո, նրա չորրորդ՝ «Կոդ Դա Վինչիի ծածկագիրը» վեպը դարձավ մեր ժամանակների ամենից հայտնի եւ վաճառվող գրքերից մեկը։ Բլայթը գրքի հիմնական հետազոտողն էր`պարզվեց նրանց ամուսնալուծության եւ դատական գործընթացում։ Մինչդեռ Բրաունի հաղթարշավը սկսված էր։ Նոր բեսթսելերներ, դրանց հիման վրա նկարահանվող հոլիվուդյան ֆիլմեր եւ մանուկների համար գրվող սիմֆոնիկ երաժշտություն՝ «Վայրի սիմֆոնիա», որը դարձավ նաև ինտերակտիվ պատկերագիրք․ բա դավադրություններ սիրող ընթերցողների պաշտելի հեղինակն է։
Բրաունի ստեղծած գլխավոր կերպար Ռոբերտ Լենգդոնը կշարունակի իր բացահայտումները 2025-ի սեպտեմբերին սպասվող «Գաղտնիքների գաղտնիքը» գրքում։