Դավիթ Ծերունյանը երգահան է, պրոդյուսեր և մանկագիր։
Մասնագիտական ուղին սկսել է որպես հաղորդավար և լրագրող․ մանկական ծրագրերի հաղորդավար է աշխատել «Հայրենիք» հեռուստաընկերությունում, այնուհետեւ՝ Հանրային Ռադիոյի «Զարթուցիչ» ծրագրում, արդեն մեկ տասնամյակ աշխատում է Հանրային հեռուստաընկերությունում (Հ1), ներկայումս՝ որպես ստեղծագործական պրոդյուսեր։ Հայաստանի պատվիրակության ղեկավարն է Եվրոպական հեռարձակողների միության անցկացրած Եվրատեսիլ երգի մրցույթներում, և ներգրավված է մանկական Եվրատեսիլի ղեկավար խորհրդում։